ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրված անձանց ցուցակը հաստատելու և հրապարակելու մասին»:
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված և 2015թ. նոյեմբերի 17-ի, 18-ի և 19-ի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննություն կազմակերպող հավաստագրման հանձնաժողովների արձանագրությունները: Համաձայն հրամանի հավաստագիր կստանա 73 հավակնորդ: