Հժ. Արման Մուսինյանը ճգնաժամի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ շաբաթ օրը, արդեն հասցրեց մամուլի հետ “տխուր” հարաբերություններով հայտնի կուսակցությունների շարքերը համալրելու լուրշ հայտ ներկայացնել, գրում է “Հայկական ժամանակը”: 
“Երեկ “Հժ”-ի թղթակիցը կուսակցության խոսնակ Արման Մուսինյանին (վերջինս համագումարի նախորդ օրը այդ պաշտոնով ներկայացավ Հ1-ի եթերում) հարց է ուղղել՝ որքան գումար է ծախսվել ՀԱԿ համագումարի կազմակերպչական աշխատանքների համար: “Այս վերջին ժամանակահատվածում իմ եւ “Հայկական ժամանակ” օրաթերթի միջեւ ճգնաժամ է, եւ ես որեւէ հարցի չեմ պատասխանում, որեւէ մեկնաբանություն չեմ տալիս”,- եղել է Մուսինյանի պատասխանը:  
Նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչը փաստորեն համարում է, որ իր եւ “ՀԺ”-ի միջեւ կարող է ճգնաժամ լինել: Նշենք, սակայն, որ նման բան չի կարող լինել, առավելագույնը, որ կարող է լինել, այն է, որ որեւէ կուսակցություն կամ քաղաքական գործիչ բոյկոտի թերթը: Եթե Մուսինյանը սա նկատի ուներ, ապա պետք է ասել, որ ՀԱԿ-ի բռնած ճանապարհն օրիգինալ չէ: “ՀԺ”-ն արդեն տարիներ շարունակ բոյկոտում է Սերժ Սարգսյանը”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս