168 Ժամ. Հրանուշ Հակոբյանը հրաժեշտ կտա նախարարի պորտֆելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքական կուլիսներում շարունակվում են նոր կառավարության կազմի վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին գրում է “168 ժամ” թերթը։
“Դրանց համաձայն՝ նոր կառավարության կազմում չի լինելու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Որպես նրա փոխարինողի հավանական թեկնածու՝ իշխանական շրջանակներում քննարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի անունը: Ուշագրավ է, որ վերջինս ընդգրկված է նաեւ մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում”,- գրում է “168 ժամը”։




Լրահոս