Ռոնալդուն պետք է կարողանա ընդունել քննադատությունները. Դանի Ալվես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը քննադատության է ենթարկել «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն օրեր առաջ 0:4 հաշվով ջախջախել էր մադրիդյան ակումբին:

«Կրիշտիանուն շարունակում է մնալ աշխարհի ամենալավ ֆուտբոլիստներից մեկը: Միգուցե, հենց այստեղ է թաքնված խնդիրը: Հարցը նրա բնավորության մեջ է, նա սիրում է լինել գլխավոր հերոս:  Բայց, եթե հաղթանակներից հետո դու սիրում ես լինել ուշադրության կենտրոնում, ապա պարտության դեպքում պետք է պատրաստ լինել ընդունել քննադատությունները:  Անկեղծ ասած, ինձ համար միևնույնն է, թե նրա հետ ինչ է կատարվում. մենք առանց դրա էլ շատ խնդիրներ ունենք», – ասել է Ալվեսը, փոխանցում է Sportsmole-ը:




Լրահոս