Ըստ “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների` ՀՀԿ-ում լուրջ դժգոհություն է հարուցելԵրևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի շտաբի պետի պաշտոնում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի նշանակումը: ՀՀԿ-ում, գիտակցելով իրենց ունեցած դժվարությունների չափաբաժինը, համարում են, որ դրանց մի մասը գուցե թեթևանար, եթե շտաբի պետի ճիշտ թեկնածու ընտրվեր: Բանն այն է, որ Էդ. Շարմազանովը ոչ երևանցի է, ոչ էլ հայ: Նա ծագումով Ալավերդի քաղաքից է, կիսով չափ հույն: Այս առիթով “Ժողովուրդ”-ը զրուցել է Աժ փոխխոսնակ Էդ. Շարմազանովի հետ: “Դրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են, և ես ժամանակ չունեմ նման խոսակցություններին արձագանքելու: Ու նաև նշեմ, որ դրանք անլուրջ մարդկանց խոսակցություններ են: Լավագույն խոսակցությունները կլինեն մայիսի 5-ին` մեր թիմի լավ արդյունքի ժամանակ”,-ասել է նա: “Տեսնենք”,- ամփոփել է թերթը:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում