«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» միության հիմնադիր Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է կազմակերպությունը կուսակցություն դարձնել: Նա հույս ունի, որ դա անցյալի անփառունակ էջերից ազատվելու լավագույն լուծումն է։ ՕԵԿ-ականները հայտարարում են, որ «Հայկական վերածնունդի» մեջ 150 միավոր է ընդգրկված՝ հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ, եւ ՕԵԿ-ն այդ 150-ից մեկն է։ Սակայն քանի որ նոր կուսակցության նախագահ է դառնալու կրկին Բաղդասարյանը, քիչ հավանական է, որ մարդիկ հավատան «վերածննդին»։
Միության խոսնակ Վահե Մոսինյանը թեեւ մեր լրագրողին ասել է, որ դեռեւս կուսակցության վերափոխվելու գործընթաց չկա, սակայն, մեր տեղեկություններով, դա տեղի է ունենալու 2016-ի հունվար-փետրվարին: Խոսնակը տեղեկացրել է, որ «Վերածնունդն» այժմ միավորում է 145 ՀԿ եւ 11 կուսակցություն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: