«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝այս տարվա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ից 22-ը, հավաքվել է ընդամենը 1 միլիոն 300 հազար եվրո գումար։ Իհարկե, այդ գումարն էլ խոստումների ձևով է, և սովորաբար վերջնական թիվը ավելի պակաս է լինում։ Փաստորեն տարեցտարի սփյուռքը ավելի քիչ գումար է հանգանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքների ժամանակ։ 2013-ի համաեվրոպական դրամահավաքի ժամանակ հավաքագրվել էր 1 մլն 460 հազար եվրո, իսկ 2014-ին՝ արդեն 1 մլն 370 հազար եվրո:
Այս թվերը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ամենախոսուն գնահատականն են։ Սփյուռքը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում փաստացի հրաժարվում է Հայաստանի համար գումար հանգանակել։ Կասկածից վեր է, որ քանի դեռ Հայաստանում քաղաքական կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, սփյուռքի հանգանակության չափերը տարեցտարի նվազելու են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։