Իշխանությունները սցենարներ են գծում՝ ի՞նչ են անելու տապալվելու դեպքում. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Իշխանական ճամբարում բավական մտահոգված են սահմանադրական փոփոխությունների դեմ հասարակական համընդհանուր դժգոհությունից եւ «ոչ»-ի համատարած մթնոլորտից: Միեւնույն ժամանակ, սակայն, իշխանությունները փորձում են լուրեր տարածել, թե իբր հանրաքվեն 100 տոկոսով անցած է, թե իբր իրենք ինչ թիվ ուզեն՝ կգրեն: Բայց սա, ինչպես պարզաբանեցին «ՉԻ» աղբյուրները, արվում է հասարակության մեջ իրենց վախն ու տապալումը քողարկելու համար:

Ավելին, իրականում իշխանություններն այս օրերին լրջորեն քննարկում են իրենց անելիքները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալման դեպքում: Այս առումով Սերժ Սարգսյանն ու իշխանական վերնախավը տարբեր հնարավոր սցենարներ են գծում, թե ինչ անեն, եթե անգամ ընտրակեղծիքներից հետո հանրաքվեն չանցնի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս