Հրապարակ. Ինչո՞ւ են ազատել Ներսիկ Նազարյանին` վարկածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնաթողության առիթով երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում: Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայություևների մեջ է կասկածվում: Նա մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից` գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են, և նա հիմա մեծ դժվարություններ ունի: Խոսքը տարադրամի փոխանակման կետերի հետ կապված բիզնեսի մասին է: Մեկ այլ վարկածով` “նալոգների” մի համակարգ է բացահայտվել, որի գլխին կանգնած է եղել ինքը: Եվ վերջապես, շրջանառվում է նաև մի պատմություն` կապված երգիչ Պողոս Սաթամյանի հետ, ով ԱՄՆ-ում 2010-ին բացահայտված հանցավոր խմբավորման անդամներից է և Նազարյանի բիզնես-պարտնյորը “Մոսկվիչկա” ցանցի գծով: Ըստ լուրերի, Նազարյանը հրաժարվել է Սաթամյանի ընտանիքի նկատմամբ որևէ ֆինանսական պարտավորությունից: Թե այս խնդիրներից որն է պաշտոնաթողության հիմնական պատճառը եղել, պարզ չէ:




Լրահոս