Իրավունք. ԼՏՊ-ի լոմիկը քանդեց ՀԱԿ-ի դոմիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն անդրադառնալով ՀՀՇ֊ի կազմալուծմանը` նշել է. “Այն, ինչ չհաջողվեց անել Ռոբերա Քոչարյանին, արեց Լևոն Տեր-Պետրոսյանը”: Այո, ինչ-ինչ, բայց քանդելու գործը ԼՏՊ-ի մոտ շատ լավ է ստացվում: Թե արդյո՞ք արարատզուրաբյանական գաղափարները կիսում է ՀԱԿ դաշինքի անդամ, “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, “Իրավունքը” պարզել է վերջինից.
– Իհարկե, համամիտ եմ, դե, հիմա ի՞նչ ասեմ, ի՞նչ մեկնաբանեմ ուրիշի կառույցի վերաբերյալ: Արարատ Զուրաբյանը 10 տարուց ավել ղեկավարել է այդ կուսակցությունը, երևի գիտի այդ նրբությունները, որ ասում է:
-Իսկ որքանո՞վ է տրամաբանական, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարում էր, որ ծեր է ու չի մասնակցում ընտրություններին, բայց այսօր մտադիր է ՀԱԿ նորաստեղծ կուսակցությունը ղեկավարել:
-Այդ հարցին լավագույնս կպատասխանի հենց ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես առիթ ունեցել եմ դրան անդրադառնալ, հիմա ավելացնելու բան չունեմ:




Լրահոս