Մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը Եգիպտոսում Սինայի թերակղզում, որտեղ ակտիվ են «Իսլամական պետության» ահաբեկիչներն ու որտեղ կործանվեց ռուսական A321 ինքնաթիռը, փոխանցում է РИА Новости-ն:
Նախնական տվյալների համաձայն, ահաբեկչության արդյունքում Swiss Inn հյուրանոցի մոտ զոհվել է 4 մարդ՝ 3 ոստիկան և մահապարտը, վնասվածքներ է ստացել 12 մարդ, որոնց թվում 9 ոստիկան և 2 դատավոր:
Մահապարտի մարմինը հայտնաբերել են պայթեցված ավտոմեքենայի մեջ:
Նշվում է, որ հյուրանոցում էին գտնվում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան