
Ապրիլի 16-ին` ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենայի անիվը:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ: րդեհը մեկուսացվել է ժամը 03.08-ին, մարվել՝ 03.29-ին: Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին “Ման” մակնիշի 08 K 5125 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Բուրհան Կայան, Թուրքիայի հանրապետություն) բեռնախցիկում այրվել են 30 խմ պլաստմասե կոնստրուկցիաներ: