ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում թևավոր հրթիռների օգնությամբ «Իսլամական պետության» օբյեկտների ոչնչացման տեսանյութը, փոխանցում է Lifenews-ը:
Թևավոր հրթիռների թվում է «Կալիբր-ՆԿ» համակարգը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերը 2 օրում իսլամիստների մոտ 500 օբյեկտ է ոչնչացրել: Ավիահարվածներ են հասցվել Հալեպում, Դամասկոսում, Իդլիբում, Լաթաքիայում, Համայում, Հոմսում, Ռաքքայում և Դեյր-էզ-Զորում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան