Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին ռազմական ինքնաթիռ է կործանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի օդային տարածքը խախտած ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական Haberturk հեռուստաալիքին:

Ռազմական ինքնաթիռի վթարի հստակ վայրի մասին, որը, նախնական տվյալների համաձայն, պատկանում է սիրիական ռազմաօդային ուժերին, տեղեկություններ չեն հաղորդվում: Որոշ տվյալների համաձայն, այն վթարի է ենթարկվել Թուրքիայի հետ սահմանին, մեկ այլ վարկածի համաձայն՝ սիրիական Լաթաքիայում:

Տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով վթարի ականատեսի խոսքին, նշում են, որ օդաչուն հասցրել է կատապուլտացվել: Միևնույն ժամանակ Hürriyet պարբերականը հայտնում է, որ 2 օդաչու է եղել:

Դեպքի մանրամասները պարզվում են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան

 




Լրահոս