Հրապարակվել է թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի կործանման տեսանյութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Haberturk հեռուստաալիքը հրապարակել է թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի կործանման տեսանյութը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, ռուսական ավիախմբին պատկանող Սու-24 ինքնաթիռը կործանվել է թուրք-սիրիական սահմանին: Այն, ենթադրաբար, խոցվել է գետնից:

Իրենց հերթին թուրք զինծառայողները հաստատել էին F-16 -ի կողմից ռուսական Սու-24-ի խոցման մասին տեղեկությունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս