Թուրք-սիրիական սահմանին կործանված ինքնաթիռը պատկանում է ռուսական ավիախմբին. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ավիախմբին պատկանող Սու-24 ինքնաթիռը կործանվել է թուրք-սիրիական սահմանին: Այն, ենթադրաբար, խոցվել է գետնից: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ТАСС-ը:

ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: Նշվում է, որ ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա:

Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն իրենց հերթին հաստատել են թուրք-սիրիական սահմանին ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունները: Թուրք զինծառայողների տեղեկությունների համաձայն, թուրքական F-16 ինքնաթիռը խոցել է ռուսական Սու-24-ը երկրի օդային տարածքը խախտելու պատճառով:

Ինքնաթիռն ընկել է սիրիական Լաթաքիայում: 2 օդաչուները հասցրել են կատապուլտացվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս