Ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ ԵԽԽՎ-ում գործում է բավականին ուժեղ ադրեբաջանական լոբբինգ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԵԽԽՎ հանձնաժողովների կողմից ընդունված հակահայկական զեկույցներին, այս մասին նշեց հայկական պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Դա հայտնի է որպես խավիարային դիվանագիտություն, դրա մասին կան հրապարակումներ: Այո, ադրբեջանցիները բավականին մեծ փողեր են դնում` համապատասխան կառույցներին կաշառելու ուղղությամբ: Բայց կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չեն կաշառվում, դավանում են լուրջ սկզբունքներ, հավատարիմ են դեմոկրատիայի արժեքներին», – ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում: