Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբն անցած մրցաշրջանն ավարտել է 23,1 միլիոն ֆունտ ստեռլինգի կորուստով:
Ակումբի եկամուտը կազմել է 314,3 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը 5,5 միլիոնով քիչ է նախորդ մրցաշրջանի եկամուտից: Պատճառն անհաջող մրցելույթն է Չեմպիոնների լիգայում:
Նշված մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը դուրս մնաց պաքարից արդեն 1/8 եզրափակիչում, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր կիսաեզրափակիչ: