Դատախազի պահանջը քննիչի կողմից պետք է կատարվի անհապաղ.ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել է Քր. դատ. օր.-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանի 19.11.2015թ. կայացրած որոշումը: Իր որոշմամբ սահմանադրական դատարանը սահմանել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ որոշման եզրափակիչ մասը սահմանում է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետևյալին.
առաջին՝ այն դեպքերում, երբ հսկող դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տվել է կոնկրետ ցուցումներ կամ հանձնարարություններ, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին նոր որոշում հնարավոր է կայացնել միայն իրավասու դատախազի կողմից տրված ցուցումների կամ հանձնարարությունների պարտադիր կատարման պարագայում,
երկրորդ՝ մինչդատական վարույթում հետաքննության մարմնից, քննիչից պահանջված նյութերը, փաստաթղթերը, քրեական գործը հսկողության նպատակով դատախազին տրամադրելու վերաբերյալ վերջինիս պահանջի կատարումը պետք է իրականացվի անհապաղ.
երրորդ՝ մինչդատական վարույթում դատախազական հսկողության շրջանակներում Սահմանադրությամբ և օրենքով ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված որոշումերը պետք է դիտարկել որպես վերջնական և որևէ պայմանավորվածության մեջ չդնել հսկող դատախազի կողմից նման որոշում ընդունված կամ չընդունված լինելու հանգամանքի հետ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
ՀՀ գլխավոր դատախազը դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին և մարզերի դատախազներին վերոնշյալ որոշումից բխող համապատասխան հանձնարարականներ է տվել: Նիստին մասնակցել են նաև նախաքննական մարմինների ներկայացուցիչները:




Լրահոս