Հունաստանում ներգաղթյալները կարել են իրենց բերանները՝ բողոքելով սահմանները փակելու դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանցի ներգաղթյալները, որոնց թույլ չեն տալիս Մակեդոնիայից Հունաստան ներթափանցել, կարել են իրենց բերանները՝ բողոքելով Եվրամիության միգրացիոն քաղաքականության դեմ. փոխանցում է BBC-ն:

Իրանցի ցուցարարները կանգնեցրել են երկու պետությունների միջև հաղորդակցությունը: Հետագայում նրանց են միացել բանգլադեշցիներն ու մարոկկացիները:

Նշենք, որ նոյեմբերի 18-ից Սլովենիան, Խորվաթիան, Սերբիան և Մակեդոնիան սկսել են թողնել միայն պատերազմական պետություններից փախստականներին՝ Աֆղանստանից, Իրաքից և Սիրիայից, մյուսները ճանաչվել են որպես «տնտեսական» ներգաղթյալներ, որոնց արգելված է «բալկանյան երթուղիով» Արևմտյան Եվրոպայի երկրներ ներթափանցել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս