
“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուռուցքաբանության կենտրոնի, Սրտաբանության ինստիտուտի, Քանաքեռի 1-17, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Զաքյան և Մ.Մելիքյան փողոցների առանձնատների, Թբիլիսյան խճուղու 1-10 շենքերի, Սարկավագի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
“Երևան Ջուր” ՓԲԸ