Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողները կործանել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը, փոխանցում է Day.az-ը՝ հղում անելով Gazeta.ru-ն:
Այս մասին թվիթերի իր էջում հայտնել է Թուրքիայում Bloomberg-ի թղթակից Ֆերջան Յալինկիլիջը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ թուրք-սիրիական սահմանին կործանված ինքնաթիռը պատկանում է ռուսական ավիախմբի:
Ավելի վաղ թուրքական կողմը նախազգուշացում է հղել Ռուսաստանին՝ Սիրիայում ռազմական օպերացիայի ընթացքում Թուրքիայի օդային տարածքը խախտելու հետ կապված:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան