Թուրք-սիրիական սահմանին կործանված ռուսական ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

CNN Turk-ի լրագրող Էզգի Ջանքուրթարանը թվիթերի իր էջում հայտնել է թուրք-սիրիական սահմանին կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուներից մեկի մահվան մասին:

Սոցցանցերում տարածել են ռազմական հագուստով օդաչուի լուսանկարն ու ինքնաթիռի կործանման տեսանյութը, սակայն, նշվում է, որ դրանց հավաստիությունը դեռև չի հաստատվել:

Հիշեցնենք, որ ՌԴ Պն-ն հաստատել է, որ թուրք-սիրիական սահմանին կործանված ինքնաթիռը պատկանում է ռուսական ավիախմբին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք զինծառայողներն են կործանել ռուսական Սու-24 ինքնաթիռը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան       




Լրահոս