Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ,Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանե գործակալության կողմից 15.04.13թ.-21.04.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին`19350.22 (-35.5), բացթողնման գին` 21032.85 (-38.59),
Արծաթ` գնման գին` 338.90 (+2.21), բացթողնման գին`368.37 (+2.4),
Պլատին` գնման գին` 18931.41 (-258.07), բացթողնման գին` 20577.62 (-280.51),
Պալադիում` գնման գին` 8937.38 (-351.46), բացթողնման գին` 9714.54 (-382.02):
Ոսկու գները զգալի անկում են ապրել ուրբաթ` ապրիլի 12-ին, գտնվելով 1400 դոլարին մոտ (1 ունցիայի համար): Bloomberg-ի տեղեկացմամբ` ոսկու գինը 2011 թ. ապրիլից հետո իր նվազագույն մակարդակի վրա է: Սպասումներ կան, որ համաշխարհային տնտեսությունում իրավիճակը կբարելավվի, ինչը նվազեցնում է պահանջարկը ոսկու նկատմամբ: