“Հայտնի մարդիկ հանուն անտուն կենդանիների” լուսանկարչական նախագծին առաջիկա տարվա ընթացքում կմասնակցեն շատ հայտնիներ: DJ Վակցինան, երգչուհիներ Նարինե Դովլաթյանն ու Լայանան, երգիչներ Էրիկ Կարապետյանն ու “Հայաստանի ձայնը” նախագծի մասնակից Այդին Դավուդին արդեն իսկ մասնակցել են լուսանկարչական այս նախագծին, որի նպատակն է կոչ անել լավ վերաբերել կենդանիներին եւ գնելու փոխարեն անտուն կենդանի որդեգրել: Նախագծին միացել են նաեւ “The Beautified Project” ռոք խումբը, երգիչներ Գուրգեն Դաբաղյանն ու Նարեկ Բավեյանը, երգչուհի Սոնա Շահգելդյանը:
ՄԻ՛ ԳՆԻՐ, ՈՐԴԵԳՐԻ՛Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ