Փորձագետները նշել են, թե ինչ հրթիռով է կործանվել ռուսական Սու-24 ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ռազմական վերլուծաբան և փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ռուսական Սու-24 ինքնաթիռը կործանել են ջերմային հրթիռով, փոխանցում է Lifenews-ը:

Ինչպես նշում է փորձագետը, նման հրթիռը կարող էր արձակվել ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, քանի որ դրանք մտնում են ամերիկյան F-16 կործանիչների ստանդարտ համակարգի մեջ:

ՌԴ ՊՆ տեղեկությունների համաձայն, Սու-24 ինքնաթիռը կործանվել է թուրք-սիրիական սահմանին, ենթադրաբար, ցամաքից արձակված հրթիռով:

Փորձագետի խոսքով՝ ինքնաթիռի խոցման բնույթը թույլ է տալիս խսել այն մասին, որ կործանման հնարավոր պատճառը է դարձել ջերմային հրթիռի արձակումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս