ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ լրացուցիչ ու շարունակական կրթության կազմակերպման և իրականացման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման համակարգերի գործարկումը համակարգող կազմակերպություն է ճանաչվել Ուսուցման ազգային հիմնադրամը:
Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի 2015 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: