Թունավորվել են տապակած ձկնկիթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 15-ին, ժամը 17.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում  հաղորդում է ստացվել, որ “սուր սննդային թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ  են տեղափոխվել 27-ամյա Հայկուշ  Մարգարյանը  եւ որդին` 5-ամյա Քաջիկ  Սարգսյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Հ. Մարգարյանը եւ Ք. Սարգսյանը տանը կերել են տապակած ձկնկիթ, ինչի հետեւանքով թունավորվել են:
Նույն օրը, ժամը 22.00-ին, “սննդային թունավորում” ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Հ. Մարգարյանի մյուս որդին` 4-ամյա Նարեկ Սարգսյանը: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս