Նոյեմբերի 22-ին «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած հերթական դաշտային աշխատանքների ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների երկու խմբերը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերեցին մոտ 1100 անօրինական հատված ծառ։
Այն խայտառակ վիճակը, որին ականատես ենք լինում Հայաստանի անտառապատ տարբեր տարածքներ մեր այցելությունների ընթացքում, թույլ է տալիս փաստել, որ անտառների պահպանության համար պետասխանատու պետական մարմինների ղեկավարները՝ մեղմ ասած, մատնված են անգործության։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն