Հյուսիսատլանտյան դաշինքը դեսպանների արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման հետ. փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Itele հեռուստաալիքի թվիթերի էջում տեղակայված հաղորդագրությանը:
«Հյուսիսատլանտյան դաշինքի նիստը կկայանա 17.00-ին՝ Թուրքիայի խնդրանքով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ն դեպքի հետ կապված պլանավորում է հանդես գալ հայտարարությամբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան