Հարված` մեջքից. Պուտինը մեկնաբանել է թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը «մեջքից հարված» է անվանել. փոխանցում է Gazeta.ru-ն:

Այս մասին նա հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Բեն Ալ-Հուսեյնի հետ հանդիպման ժամանակ:

«Այս իրադարձությունները դուրս են գալիս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից: Իհարկե, մեր զինծառայողները հերոսական պայքար են մղում ահաբեկչության դեմ՝ չխանայելով իրենց կյանքը: Սակայն այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը ահաբեկիչների միջնորդները հասցրին մեզ մեջքից: Այլ կերպ ես չեմ կարող որակել այն, ինչ տեղի ունեցավ այսօր»,-հայտարարել է Պուտինը:

Նա նաև հավելել է, որ ռուսական Սու-24-ը սպառնալիք չէր ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար:

«Սու-24-ը ոչ մի կերպ չէր կարող սպառնալիք հանդիսանալ Թուրքիայի համար: Սա ակնհայտ է: Այն օպերացիա էր անցկացնում իսլամիստների դեմ»,-հավելել է ՌԴ նախագահը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս