«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որով հաստատվել է, որ թուրք զինծառայողները կործանել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը:
Սոցցանցում արված գրառման մեջ ասվում է՝. «Այսօրվա ռուսական ինքնաթիռի խոցումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ունի ՄԻԱՅՆ ՄԵԿ, հստակ աշխարաքաղաքական բացատրություն: ՆԱՏՕ-ն ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՌՈւՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ: ՎԵՐՋ»: