«Իսլամական պետության» անունից համացանցում հայտարարություն է տարածվել, որը ուղղված է Վրաստանի ժողովրդին. փոխանցում է haqqin.az-ը:
Տեքստը հրապարակվել է վրացերենով: Այն ուղղված է Վրաստանում բնակվող մուսուլմաններին: Մուսուլմաններին կոչ են անում աջակցել «Իսլամական պետությանը», իսկ անհավատներին սպառնում են խալիֆաթով:
«Վրաստանի անհավատները, որոնք կռվում են իսլամի դեմ, լինեն Իրաքում, թե Աֆղանստանում, կդատվեն Ալլահի օրենքներով: Զարթնե’ք և դադարեք հետևել մուսուլմաններին»,-ասվում է հայտարարության մեջ:
Դրանից հետո ահաբեկիչները նշում են Վրաստանի անհավատների դեմ կիրառվելիք կոնկրետ միջոցները, եթե նրանք չդադարեցնեն իսլամի դեմ չարագործությունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան