ՍԴ-ն մերժեց ընդդիմադիր պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ “ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 44-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ 
Երեւան 16 ապրիլի 2013թ. …Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, “Սահմանադրական դատարանի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: 
2. Սույն գործով վեճի առարկա դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 99-րդ հոդվածի 4-8-րդ մասերի դրույթները, այն մասով, որով առկա ընթացակարգերը պատգամավորի “լիազորությունների դադարում” սահմանադրական ինստիտուտը գործնականում փոխակերպում են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նրա “լիազորությունների դադարեցման” ինստիտուտի, ճանաչել ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածին հակասող եւ անվավեր: 3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ 
(Որոշման տեքստն ամբողջությամբ վաղը կտեղադրվի ՍԴ կայքէջում` www.concourt .am) 
ՍԴ մամուլի ծառայություն 




Լրահոս