
Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Սեյդու Դումբիան կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Նա այժմ վարձավճարով հանդես է գալիս Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում:
Անգլիական «Վեստ Հեմը» մտադիր է 27-ամյա կոտդիվուարցու համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 20 միլիոն եվրո առաջարկել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դումբիան ցանկանում է մնալ Մոսկվայում, սակայն վարձակալությունը երկարաձգելու հարցում ԲԿՄԱ-ն դեռ չի սկսել բանակցել: