Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը Դուբայում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ 192 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 10-րդ եւ 13-րդ տեղերը:
Միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը վաստակեց 6, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Լիլիթ Գալոյանը` 5-ական միավոր: 7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսանդր Ռախմանովը (Ռուսաստան), փոխանցում է ,Շախմատային Հայաստանըե: