Թուրքիան կզղջա իր արարքի համար. Կադիրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Ես չեմ կասկածում, որ Թուրքիան դեռ երկար կզղջա իր արարքի համար: Այդքան նենգաբար չեն վարվում նրանք, ովքեր ամեն հարմար առիթով խոսում են ընկերության և համագործակցության մասին»,-ասել է Կադիրովը:

Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ Չեչնիան և չեչեն ժողովուրդը պատրաստ են կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկացած հրաման:

Ավելի վաղ Պուտինը թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը «մեջքից հարված» է անվանել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս