ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ամերիկացիները կմնան Ֆրանսիայի կողքին և՛ լավ, և՛ վատ պահերին, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Մենք երբեք չենք մոռանա, թե ինչպես ֆրանսիացիներն աջակցեցին մեզ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Այսօր մենք ֆրանսիացիների հետ ենք, մենք բոլոր ֆրանսիացի ենք»,-ֆրանսերենով ասել է Օբաման:
«Մենք չպետք է երկնչենք, այլապես ահաբեկիչները կհաղթեն մեզ»,-ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա նաև հավելել է, որ ֆրանսիացիները ցույց տվեցին ողջ աշխարհին, թե ինչպես պետք է ուժեղ լինել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիան մեղադրանք է ներկայացրել 124 բերման ենթարկվածի հանդեպ Փարիզի ահաբեկչությունների համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան