
Ապրիլի 15-ին, ժամը 18.35-ի սահմաններում, “Մերսեդես” մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել դեռեւս անձը չպարզված քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 23.45-ին, գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: