«ՆԱՏՕ-ն կապ չի հաստատել Ռուսաստանի հետ». գլխավոր քարտուղարի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո կապ չի հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ՆԱՏՕ-ի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Կապ է հաստատվել Անկարայի և Մոսկվայի միջև: Սակայն մինչ այժմ ուղիղ կապ չի հաստատվել Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև: Մենք ուղիղ կապի մեջ ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեսպանների արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման հետ: Դաշինքը ռուսական Սու-24-ի կործանումը Թուրքիայի օդային տարածքի խախտում է համարում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս