ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիա»-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործը համապատասխան ներդրումներով: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Ո՛չ, ո՛չ… նրան ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ բանակցություններ ենք վարում»: Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը կուտակված պարտքերի պատճառով եւ պատրաստվում է սնանկացման գործընթաց սկսել:




Լրահոս