ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանը սկսեց քննարկել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագիծը: Ընդ որում, ՀՀԿ պատգամավորներից շատերը երեկ դեմ էին արտահայտվում այս նախագծի ընդունմանը, թեեւ երբ 2012թ. դեկտեմբերին ՀԱԿ-ը ներկայացրել էր նախագիծը, իշխանությունները խոստացել էին կողմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, բայց նախագահական ընտրություններից հետո: Անգամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր անձամբ երաշխավորել նախագահական ընտրություններից հետո այս նախագիծն ընդունելը, ուստի երեկ ԱԺ պատգամավորների մոտ տպավորություն էր, որ ՀԱԿ առաջարկին դեմ արտահայտվողները փորձում են անուղղակի կերպով նաեւ Արգամիչի դեմ դուրս գալ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե չի կիսում այդ տեսակետը:




Լրահոս