«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրել են ինքնաձիգով զինված: Սովորաբար անցագրայինում անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ: «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները եւս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել:
Ինչ է տեղի ունեցել, արդյոք ԱԺ-ին ինչ-որ վտանգ է սպառնում, այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը նախ փորձեց ստանալ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից, որը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե իրավասու չէ անվտանգության վերաբերյալ հարցերին պատասխանել: ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը վերը բերված հարցին պատասխանել է. «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում: Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում: Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: