Այ, եթե բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնեն՝ Հայաստանում կտրուկ կպակասի ծխողների, խմողների և փողոցային ծեծկռտուքների թիվը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների թիվը նվազել Է, որովհետեւ տղամարդկանց թիվը կրճատվել է, շատերն են մեկնում արտագնա աշխատանքի։

«ՉԻ» – Լավ է,  իհարկե, որ Ահարոն Ադիբեկյանը նույնիսկ աշխատուժի արտահոսքի մեջ է ինչ-որ դրական բան տեսնում։ Այ, եթե բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնեն՝ Հայաստանում կտրուկ կպակասի նաեւ ծխողների, խմողների եւ փողոցային ծեծկռտուքների թիվը (իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, կավելանա)։

Լավ է նաեւ, որ հիմա արդեն միգրացիոն ծառայությունը արտագաղթի իրական ծավալները պարզելու համար կարող է ոչ թե ինչ-որ բարդ ուսումասիրություններ իրականացնել, այլ ընդամենը հաշվել կանանց մարմնի տարբեր մասերի վրա առկա կապտակները։ Եթե, իհարկե, հաշվելու գործընթացը չընկալվի որպես բռնություն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս