Մոսկվան օբյեկտիվություն չի ակնկալում ՆԱՏՕ-ից Սու-24-ի կործանման հարցում. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը չի ակնկալում, որ ՆԱՏՕ-ն օբյեկտիվություն կցուցաբերի թուրք-սիրիական սահմանին կործանված ռուսական Սու-24-ի կործանման հարցում, դաշինքը Թուրքիայի կողմից է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. փոխանցում է РИА Новости-ն:

«Տվյալ իրավիճակում կարևոր է իրականացնել մի շարք միջոցառումներ նման հանցագործություններից ռուսական ուժերի պաշտպանության հարցում»,-համոզմունք է հայտնել Ռյաբկովը:

«Իրավիճակը չափազանց լուրջ է: Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի գործընկերներից կարելի է օբյեկտիվություն սպասել: ՆԱՏՕ-ն կաջակցի իր դաշանկից Թուրքիային: Թուրքիան արդեն տարածել է այն տարբերակը, որ, իբր, բազմիցս զգուշացրել է մեր անձնակազմին, սակայն, ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ դա անհայտ ինքնաթիռ է, որի պատկանելիությունը չի հաստատվել»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս