ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է «Իսլամական պետության» ահաբեկիչներին. փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` կան փաստեր, որոնք վկայում են թուրք մի շարք պաշտոնյաների շրջանում ահաբեկչական խմբավորմանը նավթամթերք մատակարարելու մեջ հետաքրքվածության մասին:
«Թուրքական իշխանությունների հանցավոր գործողությունները, որոնք ռուսական ինքնաթիռ խոցեցին, մի շարք հետևանքների հանգեցրին: Մասնավորապես, Թուրքիան ցույց տվեց, որ պաշտպանում է ահաբեկիչներին»,-հայտարարել է Մեդվեդևը:
Բացի այդ` ինչպես նշել է ՌԴ վարչապետը, խաթարվել են բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այդ թվում` տնտեսական և մարդասիրական ոլորտներում: Նա նաև ընդգծել է, որ դեպքի արդյունք կարող է հանդիսանալ մի շարք համատեղ ծրագրերից հրաժարումն ու ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան