ԱԼԻԿԻ ԹԵՄԱՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ վերաբերմունք ունի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կատարած քայլերի մասով: Ճի՞շտ է անում ոստիկանապետը, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցություններ է վարում: «Գիտեք ինչ, սա իմ թեման չէ, կներեք բայց ես կարծում եմ, որ կոռեկտ չէ, որ ես այդ թեման քննարկեմ: Ես հիմա, նախկին ոստիկանապետ լինելով, քննարկեմ նոր ոստիկանապետի քայլերը… Խնդրում եմ, ինձ հանգի՛ստ թողեք: Ես նման հարցերի չեմ ցանկանում պատասխանել»,-հայտարարեց նախկին ոստիկանապետը:
Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական զարգացումների ժամանակ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը «հեղափոխությունը կխեղդի օրորոցում»: Ի տարբերություն Սարգսյանի՝ Վ. Գասպարյանը «հեղափոխականների» հետ աղոթում է:




Լրահոս