Երեկ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին Մ. Սարյանի պուրակում հավաքված քաղաքացիները շատ ջերմ ընդունեցին: Տիգրանը պուրակ եկավ միայնակ. նրան տեսնելուն պես հավաքվածներն ընդառաջ վազեցին: Բոլորը գրկախառնվեցին, համբուրեցին թախծոտ աչքերով Տիգրանին, որը ջերմությամբ ողջունեց ներկաներին: Հիշեցնենք, որ օրերս մահացել էր Տիգրան Առաքելյանի հայրը, ինչի պատճառով էլ նրան երեք օրով ազատ են արձակել: Տիգրանը չցանկացավ որեւէ բան խոսել լրագրողների հետ:
ՏԻԳՐԱՆԸ՝ ՊՈՒՐԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ