Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի, քանի որ աշխատանքի է լինում:
«Եթե բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցում են, դա իրենք իրենց իշխանությունն է: Ես աշխատանքի եմ և չեմ կարող, բայց իմ կուսակցության դիրքորոշում ոչ-ը կրում եմ և հնարավորինս ինքս քարոզում եմ», – armlur.am-ի հետ զրույցում նշեց Տիկին Բախշյանը:
Նրա խոսքով` հասարակության զգալի մասը ոչ է: «Ես չեմ կարող ասել` ամսի 6-ին ինչ կլինի, քանի որ արդեն տեսնում ենք, թե ինչպես են փորձում տարբեր ճանապարհներով, նույն տրամաբանությամբ կեղծել այդ արդյունքները: Ամեն ջանք դնում են, որ այդ այո-ն անցնի», – հավելեց նա:
Բախշյանն ընդգծեց, որ ժողովրդի մոտ իշխանության հանդեպ հավատը մինուս է:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան