ԲԱ ԾԱ՞Փ ՏԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ոստիկանությունը համացանցում մի տեսանյութ էր տարածել, որտեղ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին «Բարեւ Երեւան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ոչ միայն հայհոյում էր, այլեւ հարվածում մի կարմիրբերետավորի, որից հետո նրան գետնին են տապալում: Մինչդեռ Արմեն Մարտիրոսյանը հակառակն է պնդում, թե ինքը չի եղել առաջին հարվածողը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է մեկնաբանում այս հակասությունը. «Միայն իմ հարվածի պա՞հն են ցույց տալիս: Բա որ մայրիկիս խփում է, ես պետք է ոստիկանին ծա՞փ տայի, որ իր լիազորություններն անցել է, տատիկի ու թոռան դեմ կանգնած տղուն հարվածում է, դա ի՞նչ է: Այդ հագուստը, որ հագնում են, նշանակում է՝ կարելի է ամեն ինչ անե՞լ: Ի՞նչ իրավունք ունի ոստիկանը կնոջը խփի, այն էլ էրեխու ձեռքը բռնած: Ենթադրենք՝ իմ մայրը չէ, ուրիշ կին է, ի՞նչ իրավունք ունի»:




Լրահոս